Եվրոխորհրդարանն առաջարկել է Իլոն Մասկին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի

Իլոն Մասկն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, այս մասին չորեքշաբթի՝ հունվարի 29-ին, հայտարարել է սլովենացի պատգամավոր Բրանկո Գրիմսը։ Նա դիմել է Մասկի թեկնածության համար և ստացել հավանություն։ Եվրոխորհրդարանի պատգամավորը սոցիալական ցանցերում հրապարակել է էլեկտրոնային փոստի սքրինշոթ, որտեղ ասվում է, որ այն Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտից է:
Պատգամավորի խոսքով՝ ինքը Իլոն Մասկի թեկնածությունն առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի «խոսքի ազատությանը՝ մարդու հիմնարար իրավունքին հետևողական աջակցության համար»։
Իլոն Մասկը կանադացի-ամերիկացի ձեռնարկատեր, ինժեներ և գյուտարար է, ծնվել է 1971 թվականի հունիսի 28-ին Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում: Նա SpaceX-ի հիմնադիրն է, գործադիր տնօրենը և գլխավոր ինժեները, ինչպես նաև Tesla Inc.-ի գործադիր տնօրենն ու գլխավոր ճարտարապետը:
2022 թվականին Մասկը ձեռք է բերել Twitter սոցիալական ցանցը, որը հետագայում վերանվանվել է X։ Նա նաև նշանակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։

Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
6808:18
«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
12203:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
150Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
145Երեկ, 22:36
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել հայաստանյան ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
150Երեկ, 17:12
«Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ ցանկացած բռնություն անընդունելի է և դատապարտելի»․ Լիլիթ Գալստյան
154Երեկ, 16:00
«Լավ, հնարավո՞ր է այսչափ անամոթ լինել»․ Լիզա Ճաղարյան (տեսանյութ)
142Երեկ, 15:48
«Մենք գտնվում ենք հզոր ցիկլոնի ազդեցության գոտում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
168Երեկ, 15:18