ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ՝ Երևանում երգող ադրբեջանցիների տեսանյութը հրապարակող ՀԿ ղեկավարի նկատմամբ

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել՝ ի լրումն հունվարի 31-ի հայտարարության «Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»։

«Ի՞նչ սրտով ու ի՞նչ բարոյականությամբ է հնարավոր լռեցնել ցավը, մոռանալ ամեն ինչ ու կրկին փարվել թուրքին». Նաիրի Հոխիկյան
1912:48
«Հայ-ռուսական հարաբերությունները այնքան շատ ու տարօրինակ զուգահեռներ ունեն իսրայելա-պարսկական հարաբերությունների հետ». Արթուր Դանիելյան
5012:12
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով անցնող նավագնացության քարտեզի շուրջ
7112:04
«Զառա՛, ավելի լավ է անկեղծ ասա, որ դու շատերդ խորհրդարանում եք հե՛նց շարիկ գլորելու առաքելությամբ». Արեգ Սավգուլյան
6011:42
Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանին
9711:28
«Եվրոպայի մեծ մասը առաջիկա շաբաթվա ընթացքում կստանա այդքան անհրաժեշտ տեղումների քանակը». Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5711:06
iPhone-ի օգտատերերը զգուշացվել են լրտեսող ծրագրերի սպառնալիքի մասին
9711:00
«Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել». Արսեն Բաբայան
7810:42