«Փակ դռների հետևում մեզ կոչ էին անում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացել»․ Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները հերթական անգամ հայտարարել են, որ ուկրաինական պատերազմի սկզբում իրենց կոչ են արել երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Մեզ ասում էին, որ Ուկրաինան հաղթում է պատերազմում, և դուք չպետք է բաց թողնեք այս հնարավորությունը»,- ասել է վարչապետը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ով է առաջարկել պատերազմ սկսել ՌԴ-ի հետ։
«Փակ դռների հետևում մեզ կոչ էին անում երկրորդ ճակատ բացել»,- հայտարարել է Կոբախիձեն:
Վրաստանի վարչապետը նշել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և «Վրացական երազանքի» դիրքորոշումները համընկնում են։
«Այն, ինչի մասին մենք խոսում էինք երեք տարի շարունակ, և ինչի համար մեզ հռչակեցին ռուսամետ և հակաարևմտամետ, ԱՄՆ-ի նոր կառավարությունը կրկնում է մեկը մյուսի հետևից: Դա վերաբերում է նաև Ուկրաինայի վերաբերյալ մեր հայտարարություններին»,- ասել է Վրաստանի վարչապետը։

«Թե՞ պլանավորել էիք գտնել ու առանց որևէ տեղեկատվության արտահանձնել»․ Ստելլա Հունանյան (տեսանյութ)
1615:54
«Եվ Սուրեն Պապիկյանը կստանա իր աշխատավարձը՝ զանազան հավելավճար-պարգևավճարներով»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
2015:48
«Ովքեր անհանգիստ են, որ Սերժ Սարգսյանը կարող է մեկնել, չի կարող, հանգիստ եղեք». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
3415:36
«Կայացած պետություններում ինքնիշխանության մասին չեն խոսում»․ Արա Պողոսյան
3715:30
«Արդյո՞ք նման դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու»․ Շիրազ Խաչատրյան
3715:24
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում (տեսանյութ)
4615:12
«Պաշտպանական կողմը չի ընդունում առաջադրված մեղադրանքը». Ամրամ Մակինյան (տեսանյութ)
4315:06
«Ալիևը «բոչկա է գլորել» Նիկոլ Փաշինյանի վրա»․ Ոսկան Սարգսյան
4615:00