Ռուբեն Վարդանյանի և մյուսի հայերի դեմ մեղադրանքները զուտ քաղաքական են․ #bneIntellinews

Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում ընթացող շինծու դատավարություններին՝ ներկայացնելով միջազգային քրեական իրավունքի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները:
«Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները զուտ քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,- նշել է Մասիմինոն:
Փորձագետը հույս է հայտնել, որ արևմտյան երկրները պատժամիջոցներ կձեռնարկեն, որպեսզի ստիպեն Ալիևի ռեժիմին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և Արցախի նախկին ղեկավարությանը:
Ռուբեն Վարդանյանի որդու գնահատմամբ՝ Ադրբեջանը պատշաճ դատավորություն չի ապահովում՝ իր հորն ու մյուսներին զրկելով դատավարությանը նախապատրաստվելու հնարավորությունից։
«Նրանք լիովին անտեսում են թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»,- նշել է Դավիթ Վարդանյանը:

«Ընտրություններին մասնակցությունը կլինի պատասխան նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը»․ Լավրով (տեսանյութ)
2414:00
«Նստեցրել ես. դինջացա՞ր»․ Բագրատ Միկոյան (տեսանյութ)
3713:36
Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին (տեսանյութ)
9613:30
«Ձեր ձայնի բարձր տոնայնությունն ազդում է ինձ վրա», «դուք էլ իմ վրա եք ազդում». վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
4113:24
«Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
5213:18
«Մարտուն Գրիգորյանն իշխանության կոկորդին է». Տիգրան Աբրահամյան
4013:12
«Իրավունք չունեմ խոսելու. պրոբլեմ եք ստեղծում ինձ համար»․ Ռոբերտ Քոչարյանը՝ լրագրողին (տեսանյութ)
5213:06
«Ձեր չափերը մի՛ անցեք». Վահագն Ալեքսանյանը՝ Շիրազ Մանուկյանին (տեսանյութ)
4713:00