«Գազայում էթնիկ զտումներն անընդունելի են»․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, մեկնաբանելով պաղեստինցիներին վերաբնակեցնելու Թրամփի առաջարկը, հայտարարել է, որ Գազայում էթնիկ զտումներն անընդունելի են։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Պաղեստինի ժողովրդի իրավունքների հարցերով հանձնախմբի առաջ՝ Գուտերեշն ուղղակիորեն չի նշել Թրամփի անունը, սակայն շեշտել է՝ «Լուծումներ փնտրելիս մենք չպետք է վատթարացնենք խնդիրը։ Կարևոր է հավատարիմ մնալ միջազգային իրավունքին։ Ցանկացած տեսակի էթնիկ զտումներից խուսափելը հրամայական է»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է նաև երկու պետությունների սկզբունքին հավատարմությունը վերահաստատելու անհրաժեշտության մասին։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հիշեցրել էր, որ պաղեստինյան խնդիրը սկսվել է հենց պաղեստինցիներին իրենց հողերից վտարելուց։
Հիշեցնենք, որ Թրամփը պաղեստինցիներին կոչ էր արել լքել Գազայի հատվածը՝ ասելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է վերահսկողության տակ առնել այդ գոտին և վերակառուցել այն: Նա նաև ասել է, որ չի պատկերացնում՝ ինչպես կարելի է ապրել ամբողջովին ավերված Գազայում:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
8318:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
16414:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
19711:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
20110:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
12309:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
11509:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13901:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14500:24