«Սիրիան պատրաստ է ՌԴ-ին թույլ տալ պահպանել իր ռազմաբազաները, եթե դա բխում է երկրի շահերից»․ Սիրիայի ՊՆ

Սիրիան պատրաստ է Ռուսաստանին թույլ տալ պահպանել իր ռազմածովային և օդային բազաները՝ պայմանով, որ Կրեմլի հետ ցանկացած պայմանավորվածություն կհամապատասխանի երկրի շահերին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Քասրան, գրում է The Washington Post-ը։
Աբու Քասրայի խոսքով՝ Ռուսաստանի վերաբերմունքը Սիրիայի նոր կառավարության նկատմամբ «էականորեն բարելավվել է»՝ 2024 թվականի դեկտեմբերին նախագահ Բաշար ալ Ասադի տապալումից հետո, և Դամասկոսն այժմ ծանրութեթև է անում Մոսկվայի պահանջները։
Հարցին, թե Ռուսաստանին կթույլատրվի՞ պահպանել Տարտուսում ռազմածովային բազան և Լաթաքիայում գտնվող Խմեյմիմ ավիաբազան, պաշտպանության նախարարը պատասխանել է՝ «Եթե դա ձեռնտու է Սիրիային, ապա՝ այո»:
«Քաղաքականության մեջ հավերժ թշնամիներ չկան», - ռուսների մասին լրագրողների հարցին պատասխանել են գերատեսչությունից։
Աբու Քասրայի խոսքով՝ Դամասկոսի կառավարությունը բանակցություններ է վարում նաև Սիրիայում ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմաբազաների կարգավիճակի շուրջ։


«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
6316:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
5916:12
«Ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին»․ Տաթևիկ Հայրապետյանը՝ դիվանագետներին
8614:12
«ԱՄԷ-ն պատրաստ է հարթակ տրամադրել Ուկրաինայի հարցով բանակցությունների համար»․ Ուշակով
23412:07
«2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար»․ Մետաքսե Հակոբյան
10410:30
«Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն է»․ Կարեն Հեքիմյան
12210:24
«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
14603:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
21702:06