«Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց»․ Խամենեի

Իրանը հայելային պատասխան կտա Միացյալ Նահանգների անբարյացակամ գործողություններին, հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը։
«Եթե ԱՄՆ-ն սպառնա մեզ, մենք կսպառնանք նրանց։ Եթե այս սպառնալիքն իրականացնեն, մենք էլ մեր սպառնալիքը կիրականացնենք։ Եթե նրանք հարձակվեն մեր ժողովրդի անվտանգության վրա, մենք անպայման կհարձակվենք նրանց անվտանգության վրա»,- ասել է Իրանի գերագույն առաջնորդը։
Հիշեցնենք, որ երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու մասին։
Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ցանկանում է Իրանի հետ կնքել «վերահսկվող» միջուկային խաղաղ համաձայնագիր, որը Թեհրանին թույլ կտա զարգանալ և բարգավաճել խաղաղ պայմաններում: Թրամփը կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքն այդ ուղղությամբ։

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
7603:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
8402:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
8901:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
15600:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
8400:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
81Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
76Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
77Երեկ, 23:36