«Կիևը դիտարկում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը»․ Զելենսկու գրասենյակ

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը երկրի բնական ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հնարավոր գործարքի մասին լուրերի ֆոնին հայտնել է, որ այդ թեման դեռ չի քննարկվում, սակայն Կիևը ցանկանում է ապագայում ռազմավարական գործընկերություն հաստատել Վաշինգթոնի հետ, հայտնում է Associated Press-ը։
«Այս հարցի քննարկման համար շրջանակներ դեռևս չկան, սակայն Ուկրաինան դիտարկում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը՝ նույնիսկ պատերազմի ավարտից հետո, և դա ԱՄՆ նոր վարչակազմի հետ կապված՝ Զելենսկու ռազմավարության մի մասն է»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է Երմակը։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ակնկալում է, որ Ուկրաինան երաշխիքներ կտա հազվագյուտ հողային մետաղների մատակարարման համար՝ Վաշինգթոնից ֆինանսական և ռազմական օգնության դիմաց: Իր հերթին, Financial Times թերթը հայտնել էր, որ Կիևը հնարավոր է համարել հազվագյուտ հողային մետաղների տրամադրումը՝ ԱՄՆ օգնության դիմաց։

«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից»․ Գառնիկ Դավթյան
2011:30
«Գոյություն ունի՞ Տիգրանաշենը Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու մասին փաստաթուղթ․ հարցում էի ուղարկել Մհեր Գրիգորյանի գրասենյակ»․ Դավիթ Գալստյան
2311:24
«Ադրբեջանական կողմը հերթական թարս ապտակն է հասցնում «խաղաղության» մասին նիկոլական ցնդաբանությանը»․ Արմեն Հովասափյան
2911:12
Ամերիկյան ԶԼՄ-ները հայց են ներկայացրել Թրամփի դեմ
10011:06
«Նիկոլ Փ-ն այս գործով պաշտոնապես դառնում է «հայկական Զելենսկի»»․ Անդրանիկ Թևանյան
5910:00
«Արդեն միջազգային կառույցներից են հրապարակային ուղերձներ հղում»․ Տիգրան Աբրահամյան
5709:42
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի հետ
15409:25
Սասուն Միքայելյանի ընկերոջ կալանքի հարցը չի էլ քննվել․ «Հրապարակ»
6209:12