ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել Պաղեստինի ազգային իշխանությանը․ #SkyNewsArabia

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել Գազայի հատվածի վերահսկողությունը հանձնել Պաղեստինի ազգային իշխանությանը, հայտնում է Sky News Arabia-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին։
«ՀԱՄԱՍ շարժումը Պաղեստինի ազատագրման կազմակերպությանն ուղղված նամակում իր պատրաստակամությունն է հայտնել Գազայի հատվածի վերահսկողությունը փոխանցել Պաղեստինի ինքնավարությանը և կառավարական հանձնաժողովին»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ իշխանությունը Պաղեստինի ազգային վարչակազմին փոխանցելու դիմաց ՀԱՄԱՍ-ը պահանջում է նոր վարչակազմում պահպանել աշխատողների աշխատատեղերը կամ նրանց թոշակի ուղարկել՝ աշխատավարձերի պահպանման երաշխիքներով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն անհնար է համարում խաղաղությունը Գազայում, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը վերահսկում է անկլավը։
Al Qahera News-ը գրել է նաև, որ մոտակա ժամանակ ՀԱՄԱՍ-ը չի մասնակցի Գազայի կառավարմանը։

«Սաուդյան Արաբիան ունի և՛ փող, և՛ տեխնիկա, սակայն չունի այն լծակը, որը կարող է ստիպել հակառակորդին կանգ առնել»․ Արտակ Զաքարյան
6203:06
«Այստեղ արդեն սահման է անցնում ոչ թե բառը, այլ պետությունը»․ Վլադիմիր Մարտիրոսյան (տեսանյութ)
7102:06
«Առևտրականների կյանքն ու անվտանգությունը թողնված է «բախտի քմահաճույքին»»․ Կարեն Հեքիմյան
7901:06
«Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին»․ պաշտպանական թիմ
8900:12
«Մարդ պետք է այնքան բարձր հեղինակություն ունենա, որ իրեն դիմավորեն իր օդաչուն և բորտուղեկցորդուհին»․ Էդգար Ղազարյան
10400:00
«Միջոցները որոշել ենք փոխանցել Տիգրանաշենի կարիքների համար»․ Նարեկ Կարապետյան
79Երեկ, 23:24
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
70Երեկ, 23:00
Ռուբինյանը պատգամավորներին պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել
80Երեկ, 22:42