«ԵՄ անդամակցություն, մեծ բանակ, ամերիկյան ներդրումներ»․ Զելենսկին թվել է անվտանգության երաշխիքները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ, որոնք նման են դաշնակիցների կողմից Իսրայելին տրված երաշխիքներին:
Զելենսկին վկայակոչել է Իսրայելի վրա Իրանի անցյալ տարվա հրթիռային հարձակումը, որը հետ մղվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Հորդանանի կողմից։
«Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Հիանալի է, որ այդ երկրները ոչնչացրել են իրանական հրթիռները։ Սա նշանակում է, որ Իսրայելն ունի անվտանգության կոնկրետ երաշխիքներ դաշնակիցների կողմից։ Կարծում եմ, որ դա մեզ իսկապես անհրաժեշտ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ի թիվս այլ երաշխիքների, Զելենսկին նշել է սպառազինության «հզոր փաթեթը»՝ հրթիռներ, որոնք կտեղակայվեն Ուկրաինայի տարածքում որպես կանխարգելիչ միջոց, և մեծ բանակ, եթե Կիևը չմիանա Հյուսիսատլանտյան դաշինքին:
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի խոսքով, երկրին անհրաժեշտ է անդամակցություն Եվրոմիությանը և ամերիկյան ներդրումներ։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
102Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
170Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
121Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
128Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
104Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
242Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
101Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
93Երեկ, 16:48