Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Նիդերլանդացի 61-ամյա մարզիչ Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը: Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն այսօր ներկայացրել է Ջոն վան’տ Սխիպին ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին: ՀՖՖ Գործկոմը հաստատել է վան’տ Սխիպի թեկնածությունը Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:
Ջոն վան’տ Սխիպը ծնվել է 1963 թվականի դեկտեմբերի 30-ին:
Ֆուտբոլիստի կարիերան
Նիդերլանդների հավաքական - 41 խաղ, 2 գոլ
1981-1992 Այաքս (Նիդերլանդներ) - 273 խաղ, 29 գոլ
1992-1996 Ջենոա (Իտալիա) – 107 խաղ, 11 գոլ
Որպես ֆուտբոլիստ՝ Նիդերլանդների հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988թ. չեմպիոն, «Այաքսի» կազմում 4 անգամ (1981-1982, 1982-1983, 1984-1985, 1989-1990) նվաճել է Նիդերլանդների չեմպիոնի տիտղոսը, ևս 3 անգամ՝ Նիդերլանդների գավաթը (1982-1983, 1985-1986, 1986-1987), ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների Գավաթի (1986-1987) և ՈՒԵՖԱ-ի գավաթի (1991-1992) հաղթող է:
Որպես մարզիչ՝ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը:
Մարզչական կարիերան
1997-2000 «Այաքս» (եր)
2000-2001 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական
2001–2002 «Տվենտե»
2002–2004 «Յոնգ Այաքս»
2004-2008 Նիդերլանդների ազգային հավաքական (գլխավոր մարզչի օգնական)
2008-2010 «Այաքս» - Գլխավոր մարզչի օգնական
2009 «Այաքս» - Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար
2010–2012 «Մելբուռն Հարթ»
2012–2013 «Գվադալահարա»
2013- 2017 «Մելբուռն Սիթի»
2017–2018 «Ցվոլե»
2019–2021 Հունաստան
2023–2024 «Այաքս»:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6020:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
103927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
106927.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
119726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43625.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52224.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54424.10.2026, 14:12