«Պետք է առաջ շարժվենք այն երկրների հետ, որոնք իսկապես կարող են մեզ անվտանգության երաշխիքներ տալ»․ Զելենսկի
![]() 731 Չորեքշաբթի, 19 փետրվարի, 2025 թ., 14:14 Մենք պետք է առաջ շարժվենք այն մարդկանց, այն երկրների հետ, որոնք իսկապես կարող են մեզ անվտանգության երաշխիքներ տալ։ Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Զելենսկին նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը և Եվրոպայում շատերն աջակցում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցությանը։ Այնուամենայնիվ, կա ԱՄՆ-ի գործոնը, որն ազդում է բոլորի կարծիքի վրա։ Անդրադառնալով ռուս-ամերիկյան բանակցություններին՝ Զելենսկին ասել է․ «Անկախ նրանից՝ ինձ դուր է գալիս, թե՝ ոչ, սա ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությունն է և ԱՄՆ-ի որոշումը: Մենք տեսնում ենք, որ Պուտինին դուրս են բերում քաղաքական մեկուսացումից, բայց սա նրանց որոշումն է։ Սակայն, երբ ասում են՝ «ահա պատերազմը դադարեցնելու մեր ծրագրերը», մեզ մոտ հարցեր են առաջանում՝ որտե՞ղ ենք մենք, որտե՞ղ ենք մենք բանակցային սեղանի շուրջ»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայում ընտրությունների անցկացմանը, Զելենսկին հիշեցրել է, որ Ուկրաինայի գործող օրենսդրության համաձայն՝ պատերազմի ժամանակ ընտրություններ չեն կարող անցկացվել։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
