«Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել»․ Սիբիգա
![]() 655 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 10:50 Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան X-ի իր էջում նշել է, որ «ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել» , և հանրապետությունը կպաշտպանի իր գոյության իրավունքը։ Արտգործնախարարի էջում գրառումը հայտնվել է 8 րոպե անց՝ այն բանից հետո, երբ Թրամփն իր «Truth Social» էջում Զելենսկուն քննադատող ուղերձ է հրապարակել։ «Ուկրաինան ենթարկվել է Եվրոպայի ժամանակակից պատմության մեջ ամենասարսափելի ռազմական հարձակմանն ու երեք տարվա համընդհանուր պատերազմին: Ուկրաինայի ժողովուրդը և նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել են տեղի տալ Պուտինի ճնշումներին։ Ոչ ոք չի կարող ստիպել Ուկրաինային հանձնվել։ Մենք կպաշտպանենք մեր գոյության իրավունքը»,- գրել է Սիբիգան։ Հիշեցնենք, որ Թրամփը Զելենսկուն անվանել է «առանց ընտրությունների բռնապետ», ով կարող է կորցնել իր երկիրը, եթե Ուկրաինայում ընտրություններ չանցկացվեն։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
