«Բռնապետ՝ առանց ընտրությունների» և «համեստ հաջողություն ունեցող ծաղրածու»․ Թրամփը՝ Զելենսկու մասին

Փետրվարի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցցանցում հրապարակել էր գրառում, որտեղ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն անվանել է «բռնապետ՝ առանց ընտրությունների» և «համեստ հաջողություն ունեցող ծաղրածու»։
Իր կոշտ հրապարակման մեջ ԱՄՆ նախագահը կրկին նշել է, որ Զելենսկուն հաջողվել է ԱՄՆ-ից 350 միլիարդ դոլարի ռազմական օգնություն ստանալ, որը Միացյալ Նահանգները երբեք «հետ չի ստանա»։
Թրամփի խոսքով՝ իր վարչակազմը պատերազմի ավարտի հարցում հաջողությամբ բանակցում է Ռուսաստանի հետ, ինչը չէր արել Ջո Բայդենը։ Թրամփի խոսքով՝ Եվրոպան ապացուցել է, որ ի վիճակի չէ խաղաղություն հաստատել, և ինքը՝ Զելենսկին, իր կարծիքով, պատերազմը համարում է «շահութաբեր գործարք» ու ցանկանում է այն շարունակել։ Թրամփը Զելենսկուն խորհուրդ է տվել «արագ գործել, հակառակ դեպքում նա կկորցնի երկիրը»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը «հրաժարվում է ընտրություններից» և «ուկրաինացիների շրջանում կորցրել է վստահությունը»։
Ավելի վաղ Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ հակադարձել էր Թրամփին, նշելով, որ վերջինս, ցավոք, ապատեղեկացված է, և իրական հարցումների արդյունքներն այլ բան են ասում։

«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
39Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
57Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
52Երեկ, 23:06
Վրաստանում ձերբակալել են նախկին պետնախարար Գեորգի Բարամիձեին
93Երեկ, 22:48
Փաշինյանական շինարարական անարխիան Երևանում շարունակվում է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
54Երեկ, 22:42
Գուտերեշն ու Մոդին քննարկել են ուկրաինական հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա
99Երեկ, 22:07
CENTCOM-ի ղեկավարը Սաուդյան Արաբիայում է՝ բանակցություններ անցկացնելու նպատակով
140Երեկ, 21:54
«Խրամատից մինչև բիզնես-պրոյեկտ․ ուր է հասցնում կոլաբորացիան»․ Հրայր Կամենդատյան
59Երեկ, 21:42