«Ուրախ ենք, որ Վրաստանն Ուկրաինայի հետ նույն գնացքի մեջ չէ»․ Բոչորիշվիլի
![]() 894 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 11:14 Ուրախ ենք, որ Վրաստանն Ուկրաինայի հետ նույն գնացքի մեջ չէ։ Այդ մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին։ «Մեզ ասում էին, որ ինչ-որ գնացք է արագ անցնում, և եթե բաց թողնենք այն, մեր ժամանակը երբեք չի գա: Մենք անպայման պետք է նստենք այդ գնացքը: Այսօր, կարծում եմ, բոլորս շատ լավ տեսնում ենք՝ արդյո՞ք Վրաստանին ձեռնտու կլիներ լինել այն գնացքում, որով ընթանում է Ուկրաինայի ներկայիս կառավարությունը», - ասել է Բոչորիշվիլին Վրաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Արևմուտքի և Վրաստանի հարաբերությունները վատթարացել են 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում հաղթել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։ Գործող իշխանությունները մերժել են եվրոինտեգրման ուղին։ Ընդդիմությունը և նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում են ճանաչել քվեարկության արդյունքները։ Նոյեմբերի 4-ից իշխանության հակառակորդները հանրահավաքներ են անցկացնում՝ պահանջելով կրկնակի ընտրություններ։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
