Մակրոնը և Սթարմերը հրավիրված են Սպիտակ տուն․ #euronews
![]() 746 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2025 թ., 14:56 ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել է, որ Եվրոպայի երկու միջուկային տերությունների առաջնորդները հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգթոն՝ քննարկելու ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։ «Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական մարաթոնն սկսել է արդյունք տալ։ Մոսկվայի և ԱՄՆ-ի միջև մերձեցմանը միասնական պատասխան տալու նպատակով շաբաթվա սկզբին Փարիզում ԵՄ և ՆԱՏՕ-ի երեք տասնյակ առաջնորդների խորհրդակցությունների երկու փուլից հետո Եվրոպան վերջապես ապահովեց իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ», գրում է euronews-ը: Ըստ լրատվամիջոցի՝ Ելիսեյան պալատում կազմակերպված 19 պետությունների ղեկավարների երկրորդ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարեց, որ նախագահ Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթվա սկզբին հրավիրված են Սպիտակ տուն՝ քննարկելու ուկրաինական պատերազմը։ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո եվրոպական առաջնորդների հիմնական մտահոգություններից մեկն այն էր, որ Թրամփը կարող է համաձայնության գալ Մոսկվայի հետ, որը հաշվի չի առնի ո՛չ Կիևի, ո՛չ էլ միասնական Եվրոպայի անվտանգության շահերը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
