«Վաշինգթոնը պետք է շարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ՝ չնայած տարաձայնություններին»․ Ռուբիո

Վաշինգթոնը պետք է շարունակի երկխոսությունը Մոսկվայի հետ՝ չնայած տարաձայնություններին, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ համաշխարհային տերություն, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X սոցիալական ցանցում հրապարակված հարցազրույցում։
«Վերջիվերջո, ուզենք թե չուզենք, Ռուսաստանը գերտերություն է: Նրանք ազդեցություն ունեն Սիրիայում, ներգրավված են Մերձավոր Արևելքում, անգամ՝ արևմտյան կիսագնդում, իհարկե, Եվրոպայում: Մենք պետք է նրանց հետ ինչ-որ շփում ունենանք»,- ասել է Ռուբիոն:
«Առաջին քայլը պետք է լինի Մոսկվայում մեր դեսպանատան աշխատանքը վերականգնելը, որն այժմ գրեթե չի գործում»,- ասել է նա։
Անդրադառնալով Էր Ռիադում կայացած բանակցություններին՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը տարածքային հարցեր չեն քննարկել և հանդիպումն այլ նպատակ ուներ, չի քննարկվել նաև պատժամիջոցների վերացման հարցը։
«Քննարկումները դեռ չեն հասել այդ փուլին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
102Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
170Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
121Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
128Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
104Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
242Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
101Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
93Երեկ, 16:48