«Զելենսկին լեգիտիմ նախագահ է». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ անվանել էր «բռնապետ՝ առանց ընտրությունների»։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ Զելենսկին լեգիտիմ նախագահ է։
«Ուկրաինայի նախագահն ընտրվել է ազատ ընտրությունների արդյունքում, ինչը չի կարելի ասել Վլադիմիր Պուտինի մասին, ով վաղուց սպանել է իր հակառակորդներին և շահարկել ընտրությունները»,- ասել է Մակրոնը։
Ինչ վերաբերում է ներկա պայմաններում Ուկրաինայում ընտրություններ անցկացնելուն, Մակրոնը նշել է. «Կարծում եք՝ Զելենսկին կարո՞ղ է ընտրություններ կազմակերպել մի երկրում, որտեղից միլիոնավոր ուկրաինացիներ հեռացել են, միլիոնավորներ զորակչվել են ճակատ, և որտեղ տարածքի մի ամբողջ հատված բռնագրավվել է Ռուսաստանի կողմից»:
Ավելի վաղ Մակրոնն ասել էր, որ Ռուսաստանը գոյաբանական սպառնալիք է ներկայացնում եվրոպացիների համար:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
5203:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
122Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
199Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
136Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
143Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
113Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
270Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
108Երեկ, 17:06