«Ռազմական գործողությունները կդադարեցվեն միայն ռուսական կողմին բավարարող արդյունքի դեպքում»․ Լավրով
![]() 717 Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ., 13:44 ՌԴ-ն պատրաստ է բանակցել Ուկրաինայի հարցով, սակայն ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե արդյունքը բավարարի ռուսական կողմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսի ժամանակ։ «Մենք պատրաստ ենք բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Եվրոպայի, թե՛ ցանկացած այլ երկրի ներկայացուցիչների հետ, ովքեր որպես բարի կամքի դրսևորում կցանկանան օգնել խաղաղության հասնելու հարցում, սակայն մենք կդադարեցնենք ռազմական գործողությունները միայն այն ժամանակ, երբ այդ բանակցությունները տան ամուր և կայուն արդյունք, որը կբավարարի Ռուսաստանի Դաշնությանը»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։ Լավրովի խոսքով՝ շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա քայլերի մասին մտածելու տարբերակի հետ Ռուսաստանը համաձայն չէ։
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
