«Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևին չընդունեն դաշինքում»․ Զելենսկի

908
Երկուշաբթի, 24 փետրվարի, 2025 թ., 16:32
Ուկրաինան կստեղծի իր «սեփական ՆԱՏՕ»-ն, եթե Կիևը չընդունվի Հյուսիսատլանտյան դաշինքում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «ամենապարզ ու տրամաբանական լուծումն է»։
«Եթե Ուկրաինան չմիանա ՆԱՏՕ-ին, մենք ստիպված կլինենք ստեղծել ՆԱՏՕ Ուկրաինայում»,- ասել է նա։
Զելենսկին հստակեցրել է, որ խոսքը հզոր բանակ պահելու, դրա բավարար ֆինանսավորման, զինամթերքի ակտիվ արտադրության և «Ռուսաստանին զսպելու հարցում մեր գործընկերների մասնակցության շուրջ բանակցությունների» մասին է։
Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ դաշնակիցներից՝ Իսրայելի օրինակով, ինչպես նաև մեծ բանակ և անդամակցություն Եվրամիությանը։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
98Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
162Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
118Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
124Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
103Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
233Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
100Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48