«Մենք դեմ չենք ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, բայց պետք է իրատես լինենք»․ Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության հարցում։
«Մենք դեմ չենք, որ Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, բայց պետք է իրատես լինենք։ Սա նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված պաշտոնական դիրքորոշումն է»,- ընդգծել է նախարարը ամերիկյան Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել ԱՄՆ մոտեցումը Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելու հարցում, Ֆիդանը պատասխանել է՝ «Ես վստահ չեմ, որ նույնիսկ ԱՄՆ նախկին իշխանություններն իսկապես կողմ են եղել Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ուստի չեմ կարծում, որ այժմ այս հարցում նոր մոտեցում է ի հայտ եկել»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան դրան ձգտում է սեփական անվտանգությունը երաշխավորելու համար։

«Գովել, լվանալ Ալիևի ձեռքերը, հավասարապես հանցակցություն է». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
1211:30
«Նիկոլ Փաշինյանը, իր վարած արտաքին քաղաքականությամբ, ՀՀ-ին զոհից դարձնում է ագրեսոր». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
2811:12
ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3011:06
«Բըրնհեմը Թրամփին կոչ կանի ավարտել Իրանի հետ հակամարտությունը»․ #TheGuardian
11210:31
«Շարունակեք նամակներ գրել Ֆրանսիայի «թագավորին»»․ Բորիս Մուրազի (տեսանյութ)
5310:24
Փարիզը մտադիր է համագործակցել Վաշինգթոնի հետ՝ Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար
12610:12
«Արցախցիների հիասթափությունը նրանից է, որ արել են անհնարինը, սակայն թիկունքը դատարկ էր»․ Տիգրան Աբրահամյան
6409:54
«Մերձավոր Արևելքի հակամարտությունները Թուրքիայից և ԱՄՆ-ից պահանջում են սերտ երկխոսություն». Էրդողան (տեսանյութ)
9409:30