«Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, այն կմնա բուֆերային գոտի դաշինքի և Ռուսաստանի միջև». Վիկտոր Օրբան

Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի լինի, այն կմնա բուֆերային գոտի դաշինքի և Ռուսաստանի միջև, և դա պարզ դարձավ ԱՄՆ-ում հանրապետական Դոնալդ Թրամփի՝ իշխանության վերադարձից հետո։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով ազգային խորհրդարանի գարնանային նստաշրջանի բացմանը։
«ԱՄՆ-ի ընտրություններից հետո որոշվեց, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Հունգարիայի անվտանգության համար կարևոր է, թե ինչպիսին կլինի Ուկրաինայի ճակատագիրը և ինչպիսին կլինի դրանից մնացած տարածքը։ Այս հարցը կլուծվի հրադադարի և խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասել է Օրբանը։
Նա նաև նշել է, որ «խաղաղության պայմանագիրը պետք է երաշխավորի Հունգարիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը, իսկ Ուկրաինայի կարգավիճակը, որը կրկին կդառնա բուֆերային գոտի, պետք է համապատասխանաբար կարգավորվի»։ «Սա, ըստ երևույթին, կորոշեն ոչ միայն և գուցե ոչ առաջին հերթին եվրոպացիները»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00