ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի վերաբերյալ երկու բանաձև է ընդունել

Ռուս-ուկրաինական պատերազմի երրորդ տարելիցին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց միանգամից երկու բանաձև։ Ռուսաստանի ռազմական ագրեսիան դատապարտող բանաձևի օգտին քվեարկող երկրների թիվը շատ ավելի քիչ էր, քան նախորդ տարիներին։
«Ուկրաինայում համապարփակ, արդար և տևական խաղաղությունը խթանող» բանաձևը պատրաստվել է ԵՄ երկրների և Ուկրաինայի կողմից։
Բանաձևին «կողմ» է քվեարկել 93, «ձեռնպահ»՝ 65, «դեմ»՝ 18 երկիր։ Չինաստանը ձեռնպահ է մնացել քվեարկությունից։
«Խաղաղության ճանապարհը» բանաձեւը ներկայացրել է ԱՄՆ-ն։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 92 երկիր, «դեմ»՝ ութը (Բելառուս, Բուրկինա Ֆասո, Կորեայի Հանրապետություն, Մալի, Նիգեր, Նիկարագուա, Ռուսաստան, Սուդան), 73-ը ձեռնպահ են մնացել, այդ թվում՝ Ուկրաինան, Իսրայելը և Չինաստանը։ Միացյալ Նահանգները նույնպես ձեռնպահ մնաց այն բանից հետո, երբ ռուսական ներխուժման վերաբերյալ տեքստում եվրոպական երկրների կողմից փոփոխություններ մտցվեցին։
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան չի սատարել «ուկրաինական ճգնաժամի հիմնական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին» բանաձևի ամերիկյան տարբերակում ՌԴ-ի առաջարկած փոփոխությունը։


«Հայաստանում կալանքը շարունակում է մնալ քաղաքական հետապնդման գործիք»․ Անդրանիկ Թևանյան
2323:06
«Սիլվա Համբարձումյանն ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը»․ Լիա Սարգսյան
3222:48
«Տեսնես երկուսով ի՞նչ նոր դավադրություն են իրականացնելու Հայաստանի դեմ»․ Գագիկ Համբարյան
3522:36
Մեկնարկել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը (տեսանյութ)
5121:36
«Եկել եմ նախագահ Մակրոնի հետ հանդիպման»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5521:30
Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում են․ տրվել է առևտրային կոդ
6221:00
«Իշխանությունը պետական և իրավապահ համակարգերը վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ «Հայաստան» խմբակցություն
6420:36
Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
7319:36