«30 եվրոպական երկրներ պատրաստ են անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային»․ Մակրոն

Մոտ 30 եվրոպական երկրներ պատրաստ են մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների տրամադրմանը, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ես խոսել եմ եվրոպացի 30 առաջնորդների և դաշնակիցների հետ, և նրանցից շատերը պատրաստ են նման գործարքի մաս կազմել՝ այս կամ այն ձևով անվտանգության երաշխիքներ տրամադրել», - ասել է նա:
Մակրոնը հավելել է, որ այս պետություններն ԱՄՆ-ից «համերաշխության ազդանշան» են ակնկալում, եթե Ռուսաստանը խախտի պայմանավորվածությունները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ խնդիր չի տեսնում եվրոպացի զինծառայողներին որպես խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հարցում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ անվտանգության երաշխիքներ է ակնկալում ԱՄՆ-ից, Եվրոմիությունից և ողջ Եվրոպայից։

«Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը»․ Արտակ Զաքարյան
7603:06
«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
9602:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
11000:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
94Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
94Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
98Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
105Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
87Երեկ, 21:54