Ռադան երկրորդ փորձից ընդունեց Զելենսկուն աջակցող բանաձև

Ուկրաինայի Գերագույն Ռադան Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին բանաձև է ընդունել, որը հաստատում է Վլադիմիր Զելենսկու լիազորությունները՝ մինչև ռազմական դրության ավարտը։
Փաստաթղթում ասվում է, որ Ուկրաինայում պատերազմն անհնարին է դարձնում ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը, և որ դրա համար անձնական պատասխանատվություն է կրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման դեպքում կհայտարարվեն Ուկրաինայի նախագահի ընտրություններ», ասվում է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ Ուկրաինայի Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Զելենսկին պահպանում է իր լիազորությունները՝ մինչև նոր նախագահի պաշտոնավարումը։
Նախագծին կողմ է քվեարկել 268 պատգամավոր։
Նախօրեին Գերագույն Ռադանյում «Ռուսաստանի ագրեսիայի պայմաններում Ուկրաինայում ժողովրդավարությանն աջակցելու մասին» բանաձևի քվեարկությունը ձախողվել էր։
Քվեարկությանը ներկա էր 272 պատգամավոր, որից 54-ը չի քվեարկել։ Բանաձեւին աջակցել է 218 պատգամավոր։
Բանաձևը հաստատելու համար անհրաժեշտ էր առնվազն 226 ձայն։

«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
7509:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
13501:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
12900:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
13100:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
12900:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
100Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
99Երեկ, 23:12
«Որոշել ենք թաղման նպաստ տրամադրել միայն սոցիալապես անապահովներին»․ Նիկոլ Փաշինյան
141Երեկ, 22:54