Մետաղների շուրջ նոր գործարքը չի երաշխավորում Ուկրաինայի անվտանգությունը. #NYT

Միացյալ Նահանգները և Ուկրաինան մոտ են գործարք կնքելուն, որի համաձայն Վաշինգթոնը բաժին կունենա Կիևի բնական ռեսուրսների եկամուտներից, բայց չի երաշխավորի Ուկրաինայի անվտանգությունը: Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի նոր տարբերակն ավելի բարենպաստ պայմաններ է պարունակում Ուկրաինայի համար՝ համեմատած նախորդ նախագծերի հետ, սակայն չի ներառում Կիևի պահանջած անվտանգության երաշխիքները։ Հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին՝ թերթը նշում է, որ «Ուկրաինայի հետ այս տնտեսական համաձայնագիրը չի երաշխավորի ապագա օգնություն» Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Հրատարակության տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրելու համար Զելենսկին կարող է ԱՄՆ ժամանել «այս կամ հաջորդ շաբաթ»։
Փետրվարի 21-ին ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել էր, որ Զելենսկին մոտ ապագայում համաձայնագիր կստորագրի ԱՄՆ-ի հետ։ Դրանից հետո Զելենսկու գրասենյակի աղբյուրները հայտնել են, որ փաստաթուղթը դեռ պետք է վերջնական տեսքի բերվի, իսկ ինքը՝ Զելենսկին, ասել էր, որ չի ցանկանում ստորագրել համաձայնագիրն ԱՄՆ-ի հետ, քանի որ «դրա համար վճարելու են ուկրաինացիների 10 սերունդ»։

Քոնգրեսում Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու պահանջով բանաձև են ընդունել
2111:07
«Փաշինյանի իշխանության օրոք Շուռնուխի կեսն Ադրբեջան է դարձել». Անուշ Միրզոյան (տեսանյութ)
3110:54
«ՔՊ-ն թեման գցեց դաշտ, որպեսզի հանրային զգայունությունը ստուգի»․ Լիդյա Մանթաշյան
4510:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3710:00
«ՔՊ-ն Դաշնակցությանը չի ներում ազգայինը Հայաստանից վերացնել չթողնելու համար»․ Սևակ Նազարյան
5309:36
«Միմյանց քննադատելուց առաջ մեր ողբերգական պատմությունն ուսումնասիրեք»․ Թաթուլ Հակոբյան
5509:24
«ԱՄՆ-ի՝ Իրանի հետ հակամարտությունը մի քանի ամսից նոր փուլ կմտնի»․ Վենս
15009:19
Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ»
5609:06