Անհետանալուց 11 տարի անց կվերսկսվեն Malaysia Airlines-ի MH370 չվերթի ինքնաթիռի որոնումները

Անհետանալուց 11 տարի անց կվերսկսվեն Malaysia Airlines-ի MH370 չվերթի ինքնաթիռի որոնումները: Կուալա Լումպուրից Պեկին ուղևորվող ինքնաթիռն անհետացել է Հնդկական օվկիանոսում:
Deutsche Welle-ն հայտնում է, որ ամերիկյան Ocean Infinity ընկերությունը մի քանի նավ կտրամադրի որոնողական աշխատանքների համար, իսկ Մալայզիայի տրանսպորտի նախարարությունը նրանց լիարժեք աջակցություն կցուցաբերի։
Հետաքննությունը վերսկսելու որոշումը կայացվել է հետազոտությունների և մեծ թվով փորձագետների տվյալների հիման վրա։ Մալայզիայի տրանսպորտի նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կսկսվեն որոնումները կամ որքան կտևեն։ Նա հավելել է, որ Մալայզիայի կառավարության և Ocean Infinity-ի միջև պայմանագրի մանրամասները դեռ պետք է քննարկվեն։ Միաժամանակ ընկերությունն արդեն նավեր է տեղակայում Հնդկական օվկիանոսում որոնումների համար։
Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-ն անհետացել է ռադարներից 2014 թվականի մարտի 8-ի գիշերը՝ թռիչքից մեկ ժամ չանցած։ Ինքնաթիռում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Ենթադրվում է, որ օդանավը վթարի է ենթարկվել, և դրա մնացորդները գտնվում են Հնդկական օվկիանոսի հարավային մասում: Ինքնաթիռը կամ ուղևորների ու անձնակազմի անդամների մարմինները գտնելու բոլոր փորձերը մինչ այժմ անհաջող են մնացել։ 120 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ստորջրյա որոնումների արդյունքում բեկորների հետք չի հայտնաբերվել: Տարբեր ժամանակներում և տարբեր վայրերում հայտնաբերվել է անհետացած ինքնաթիռին պատկանող 27 բեկոր։ Սրանից փորձագետները եզրակացրել են, որ ինքնաթիռը մասերի է բաժանվել, բայց նրանք չեն կարողացել վերջնականապես որոշել՝ դա տեղի է ունեցել օդո՞ւմ, թե՞ ջրի հետ բախվելիս, և ինչ պատճառով: MH370 չվերթի ճակատագիրը մնում է առեղծվածային. 2015 թվականի հունվարին Մալայզիայի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք մահացել են:
Փորձագետները ոչ մի խելամիտ բացատրություն չեն գտել, թե ինչու է ինքնաթիռը հանկարծակի շեղվել իր ընթացքից կեսգիշերին և ըստ ամենայնի, մի քանի ժամ շարունակել թռչել՝ չպատասխանելով ավիադիսպետչերների խնդրանքներին:

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
2820:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
4020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
4719:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
14519:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7119:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6919:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
13317:01