ԱՄՆ-ն մեծահարուստ օտարերկրացիներին կվաճառի ոսկե քարտեր` 5 միլիոն դոլարով

Միացյալ Նահանգները մեծահարուստ օտարերկրացիներին կվաճառի, այսպես կոչված, «ոսկե քարտեր», որոնք նրանց իրավունք են տալիս ապրելու և աշխատելու ԱՄՆ-ում և ճանապարհ են բացում դեպի ամերիկյան քաղաքացիություն։ Այս մասին երեքշաբթի օրը՝ փետրվարի 25-ին, Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում ասել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա մանրամասնել է, որ «ոսկե քարտի» արժեքը կկազմի մոտ 5 մլն ԱՄՆ դոլար։
«Մենք պատրաստվում ենք վաճառել ոսկե քարտը, - մեջբերում է CNN-ը պետության ղեկավարի խոսքերը»,- դուք ունեք կանաչ քարտ, սա էլ ոսկե քարտ է: Մենք այս քարտը կգնահատենք մոտ 5 միլիոն դոլար, և այն ձեզ կտրամադրի գրին քարտի առավելությունները, գումարած՝ դա կլինի քաղաքացիություն տանող ճանապարհ: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ գնելով այս քարտը»։
ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լութնիկը բացատրել է, որ ոսկե քարտը կփոխարինի կառավարության EB-5 ներգաղթային վիզաների ծրագրին:
Թրամփի խոսքով՝ ոսկե քարտերի վաճառքը կարող է սկսվել երկու շաբաթից: Նա ակնկալում է, որ միլիոնավոր քարտեր կվաճառվեն։ «Իրավական տեսանկյունից սա միանգամայն օրինական է»,- ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը։
Հարցին, թե արդյոք նա պատրաստ կլինի ոսկե քարտեր վաճառել ռուս օլիգարխներին, Դոնալդ Թրամփը պատասխանել է. «Այո, երևի, ես մի քանի ռուս օլիգարխների գիտեմ, որոնք շատ դուրեկան մարդիկ են»:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00