Ֆուտբոլի ֆեդերացիայում քրեական գործ է հարուցվել. ուր են տանում թելերը. «Ժողովուրդ»
![]() 1052 Հինգշաբթի, 27 փետրվարի, 2025 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայկական մամուլը բազմիցս գրել է ՀՖՖ-ում առկա անառողջ վիճակի մասին: Անցած ամիս լուրեր տարածվեցին, որ ՀՖՖ-ում ստուգումներ են, սակայն քանի որ այդ կառույցը չի պատասխանում հարցումների ու զանգերի, հնարավոր չեղավ այս անգամ ևս մանրամասն ճշտել, թե ինչ է տեղի ունենում: Մեր աղբյուրները հայտնում են, որ մասնավորապես ստուգումներ են եղել ՀՖՖ տեխնիկական կենտրոն ակադեմիայում, որի տնօրենը, ըստ շրջանառվող լուրերի, Հակոբ Սիմիդյանի հովանավորյալն է: Ի դեպ, օրեր առաջ մամուլում շրջանառվեց թիվ, համաձայն որի՝ Մելիքբեկյանի ղեկավարած կառույցն այս տարիների ընթացքում շուրջ 100 մլն եվրոյի գումար է ստացել տարբեր աղբյուրներից, դրա դիմաց սակայն մենք չունենք ո՛չ նոր մարզադաշտ, ո՛չ գոնե լուրջ ֆուտբոլային արդյունք: Սպասենք դեպքերի նոր զարգացումներին և հույս ունենանք, որ տարիներ անց վերջապես նախկին լրագրող Արմենը վերջապես կսկսի շփվել լրատվամիջոցների հետ, կամ ՀՖՖ-ից կարձագանքեն հարցումներին. կյանքը ցույց է տալիս, որ գոնե խոսելն ու թեման ճոխ ներկայացնելը նրա մոտ լավ է ստացվում: Վերջում հավելենք, որ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 296-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (Փողերի լվացումը խոշոր չափերով): Նախաքննությունը շարունակվում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Լևիկ Միքայելյանը կրկին հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ չեմիպիոն (տեսանյութ)
73411.03.2026, 22:18
Հայաստանի մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը
63110.03.2026, 12:24
Լևոն Արոնյանը հաղթեց Ֆաբիանո Կարուանային
61910.03.2026, 10:42
Հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրից հրավիրված խաղացողների ցանկը
102606.03.2026, 12:18
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի վարկանշային աղյուսակում 9-րդն է
106103.03.2026, 14:12
Հայաստանն առաջին ոսկե մեդալներն է նվաճել սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունում (լուսանկար)
118902.03.2026, 00:48
Մեկնարկել է Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության բացման արարողությունը
132427.02.2026, 21:00
Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
148923.02.2026, 23:18
