«Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային անվտանգության լրացուցիչ երաշխիքներ չի առաջարկի։
«Ես չեմ պատրաստվում անվտանգության հավելյալ երաշխիքներ տալ: Մենք դա կթողնենք Եվրոպային... Բայց, անշուշտ, կհետևենք, որ ամեն ինչ լավ ընթանա»,- ասել է նա՝ կառավարության նիստում: Վաշինգթոնը կարող է աջակցել Եվրոպային՝ Ուկրաինայում եվրոպացի խաղաղապահների տեղակայման հարցում։
Սպիտակ տան ղեկավարը վստահություն է հայտնել, որ կկարողանա վերջ տալ Ուկրաինայում պատերազմին։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք համաձայնության, որը կբավարարի երկու կողմերին»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կփորձի օգնել Ուկրաինային վերադարձնել կորցրած տարածքները, թեև դա դժվար կլինի, սակայն Ուկրաինան պետք է մոռանա ՆԱՏՕ-ի մասին։ «Պատերազմը սկսվել է հենց Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության խնդրի պատճառով»,- նշել է Թրամփը։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
98Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
162Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
118Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
124Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
103Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
233Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
100Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48