«Հյուսիսային Կորեան համալրում է ուղարկել Կուրսկի շրջան». Հարավկորեական հետախուզություն

Հարավկորեական հետախուզությունը հայտարարել է, որ փետրվարի սկզբին Հյուսիսային Կորեան զորակազմ էր ուղարկել Կուրսկի շրջան, որտեղ նրանք կռվել են Ռուսաստանի կողմից և լուրջ կորուստներ կրել, Ulysmedia.kz-ի փոխանցմամբ՝ գրում է կորեական մամուլը։ Զինծառայողների հստակ թիվը չի նշվում։
«Այս տարվա հունվարին և փետրվարին մոտավորապես 1000-ից 3000 հյուսիսկորեացի զինծառայողներ ռուսական նավերով և ռազմական ինքնաթիռներով տեղափոխվել են Կուրսկի շրջան»,- իր աղբյուրների խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։
Համալրումն ընդգրկում էր մոտոհրաձգային, հետախուզական ստորաբաժանումներ, սակրավորներ, որոնք հոկտեմբերին ուղարկված զորակազմում չեն եղել, գրում է BBC-ն։
Ըստ ուկրաինական ռազմական և հարավկորեական հետախուզության հայտարարությունների՝ ընդհանուր առմամբ, Հյուսիսային Կորեայի մոտ 11000-անոց զորախումբը լուրջ կորուստներ էր կրել Կուրսկի շրջանում՝ մինչև չորս հազար զոհ և վիրավոր, և հունվարի կեսերին դուրս է բերվել ռազմաճակատից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սեուլը հայտարարել էր, որ ԿԺԴՀ զինվորականները հունվարի կեսերից չեն մասնակցում Ուկրաինայում ռազմական գործողություններին։

«Վրաստանի ղեկավարները կարող են վարպետության դասեր տալ, թե ինչպես երկիրը գործիքից վերածել գործոնի»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
4101:06
«Ալիևը եվրոչինովնիկների և բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով»․ Հակոբ Բադալյան
4000:48
«Եվրոխորհրդարանը կոռուպցիոներների որջ է»․ Ալիև
9300:24
«Հայերը երկար ժամանակ օգնություն էին փնտրում, բայց Եվրոպան այդպես էլ չեկավ հայերին ազատագրելու»․ Վահան Բաբայան
5200:18
«Հնարավորություններ կան՝ թույլ չտալու, որ Տիգրանաշենը վերցնեն ՀՀ-ից»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
5700:06
«Եղոյանը հավանաբար որոշեց իր աջակցությունը հայտնել ադրբեջանցիներին ու միանալ հակադաշնակցական հիստերիային»․ Արթուր Խաչատրյան
49Երեկ, 23:54
Չինաստանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
51Երեկ, 23:18
«Դատավորները հայտնվել են երկընտրանքի առջև»․ Ռոբերտ Ամստերդամ
67Երեկ, 22:54