«Ֆրանսիան ցանկանում է մասնակցել ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին»․ Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիան ցանկանում է մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանն առնչվող հանքային ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններին, ասել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն։
«Անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև այս համաձայնագիրը կնքվի: Բայց պետք է իմանաք, որ ես իմ ուկրաինացի պաշտոնակցի հետ քննարկում եմ պաշտպանության ոլորտում ունեցած մեր կարիքները: Մենք փոխհատուցում չենք փնտրում: Բայց մեր պաշտպանական համակարգին անհրաժեշտ են ռեսուրսներ, որոնք առանցքային կլինեն մեր սպառազինության համակարգի համար ոչ միայն առաջիկա տարիներին, այլ նաև 30-40 տարի հետո։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խնդրեցի, որ մենք նույնպես քննարկումներ ունենանք ուկրաինացիների հետ»,- Franceinfo ռադիոկայանի եթերում ասել է Լեկորնուն՝ մեկնաբանելով Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հանքային պաշարների մասին համաձայնագիրը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ բնական ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ շրջանակային համաձայնագիր է ձեռք բերվել։ Համաձայնագրի վերջին տարբերակը նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ հիշատակում է պարունակում։

Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
2118:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
11217:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
4817:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
6817:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
5016:48
«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
5616:30
«Որքան անհանդուրժող կարող են լինել մահմեդական թվացող երկրում մահմեդական հագուստի հանդեպ»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
6416:24
«Հնարավո՞ր է հրաժարական ներկայացնեք»․ հարց՝ Վահագն Խաչատուրյանին (տեսանյութ)
6416:18