ԱՄՆ-ի ԱԱԾ-ի տնօրենը մեկ օրում ազատել է ավելի քան 100 աշխատակցի

ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը աշխատանքից ազատել է 15 հետախուզական գործակալության ավելի քան 100 աշխատակցի՝ կառավարական փակ զրուցարան-հարթակում բաց քննարկումների մասնակցելու համար, հայտնում է NBC News-ը։
«Մի օր ես հրաման տվեցի, որ նրանց բոլորին ազատեն աշխատանքից և կչեղարկեն անվտանգության մուտքի թույլտվությունները», - ասել է Գաբարդը։
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատված աշխատակիցներն օգտագործել են գրասենյակային զրույցը՝ պոլիամոր հարաբերություններ, սեռափոխության վիրահատություններ և քաղաքականություն քննարկելու համար, ինչը մասնագիտական էթիկայի և գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու կանոնների լուրջ խախտում է։
Սկանդալը ծագել է այն բանից հետո, երբ պահպանողական ակտիվիստ Քրիստոֆեր Ռուֆոն հայտարարել է նման չաթերի գոյության մասին։ Նա հրապարակել է ներկա և նախկին հետախույզներից ստացված անկեղծ նամակագրության հատվածներ։ Ի թիվս այլ բաների, եղել է նաև քննադատություն Գաբարդի հասցեին, և մի քանի հոգի ուրախացել են 2023 թվականին Հանրապետական կուսակցության նախագահի նախկին թեկնածու Փեթ Ռոբերթսոնի մահով։
Աշխատակիցներին զանգվածաբար աշխատանքից հեռացնելու իր որոշումը Գաբարդը բացատրել է նրանով, որ նման պահվածքը «վստահության և մասնագիտական չափանիշների կոպտագույն խախտում է»: Նա ընդգծել է, որ սա միայն հետախուզության «զանգվածային մաքրման» սկիզբն է, որտեղ անհրաժեշտ է «վերականգնել կարգը և արմատախիլ անել փտումն ու կոռուպցիան»։
Նման կոշտ միջոցներին արդեն աջակցել է Իլոն Մասկը, ով նախաձեռնել է նաև Դոնալդ Թրամփի վարչակազմում դաշնային ապարատի լայնածավալ բարեփոխումները։ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը հայտնել է, որ հետաքննում է շփվող աշխատակիցներին՝ ընդգծելով, որ աշխատանքային զրույցները նախատեսված են բացառապես աշխատանքային նպատակներով, այլ ոչ թե անձնական նամակագրության համար:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00