«Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին»․ FAF

Առաջին հայկական ճակատը (FAF) ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Տեղեկացնում ենք, որ ՀՊԼ «Փյունիկ» - «Արարարտ-Արմենիա» հանդիպման ժամանակ նախապես հայտարարված և խաղաղ՝ ՀՖՖ ղեկավարության հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ՀՀ ոստիկանության բռնի և ոչ համաչափ ուժի կիրառման արդյունքում ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։
Հարկ ենք համարում նշել, որ ակցիայի մասնակիցները ոստիկանության հետ բանակցության ժամանակ ներկայացրել են պատրաստակամություն լքել խաղադաշտը և հանդիպել ՀՖՖ ղեկավար անձնակազմից որևիցե մեկի հետ, ինչը կտրականապես մերժվել է ՀՖՖ ներկայացուցչի կողմից, որից հետո սկսվել է անհարկի ուժի կիրառումը։
Եվս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ ակցիաները կրում են բացառապես խաղաղ և ֆուտբոլային բնույթ։
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել անհարկի ձերբակալվածներին։
Ֆուտբոլը երկրպագուներինն է, մեր կամքը անկոտրում է: Հրաժարականն անխուսափելի է»։

Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
7918:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
185Երեկ, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
228Երեկ, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
251Երեկ, 10:24
Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին ակտիվ մարզիկը, ով իր կարիերայի ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար
461Երեկ, 00:24
Ասուլիսի ժամանակ Արման Ծառուկյանի և Դիլոն Դենիսի միջև բախում է տեղի ունեցել (տեսանյութ)
55323.10.2026, 11:00
«Պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին». Արսեն Հարությունյան (լուսանկար)
40221.10.2026, 21:36
Ռոնալդուն տուգանվել է և մեկ ամսով հեռացվել Պորտուգալիայի հավաքականից
150720.10.2026, 22:00