«Բարսելոնայի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում, մնացել էր միայն ստորագրման օրը հստակեցվեր». Ալֆրեդ Պետրոսյան

Մարքեթոլոգ Ալֆրեդ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ՝ եկել ա պահը, որ ես որոշ փակագծեր բացեմ էս ամենի վերաբերյալ: Վստահ եմ արդեն բոլորդ էլ գիտեք, որ Բարսելնոնան ֆուտբոլային ակադեմիա է բացելու մեր հարևան երկրում, բայց էս պատմության մեդալի ընդամենը հակառակ կողմն է:
Իսկ մեդալի դիմային հատվածում հետևյալ պատմությունն էր՝ Բարսելոնայի ակադեմիա պետք է բացվեր Հայաստանում: Ես տարուց ավել ղեկավարել եմ էս ամբողջ պրոցեսը, որի արդյունքում հասել էինք 2 կողմի իրավաբանների կողմից ստուգված 134 էջանոց մի պայմանագրի, ըստ որի դա պետք է դառնար իրականություն: Պայմանագրում ունեինք հատուկ կետ, ըստ որի՝ հաջորդող 40 տարում մեր հարևան երկրներից ոչ մեկը չէր կարող Բարսելոնայի ակադեմիա բացել, քանի որ իրավունքները պատկանելու էին մեզ:
Պրոյեկտի ամբասադոր էինք ընտրել Ռոնալդինյոյին, ով իր ինսթագրամյան էջում ռիլ պետք է դներ, որտեղ նա դուդուկով մի քանի վայրկյան «նվագում է» «Երազ իմ երկիր» երաժշտությունը, որից հետո հայտարարում էս ամենի մասին:
Պայմանագրի մեջ կար նաև կետ, որ հաջորդող 10 տարվա ընթացքում 3 ընկերական հանդիպում կարող ենք ունենալ Barca Legends թիմի հետ:
Պետական կառույցներից ոչ մեկից աջակցություն չունենալով՝ հասել էինք այն կետին, որ մնացել էր միայն պայմանագրի ստորագրման օր նշանակել ու վերջ: Բայց, ինչպես տեսնում եք, այդ օրը այդպես էլ չեկավ:
Էս նկարի մեջտեղի մարդը, ում անունը անգամ նյուզերից որևիցե մեկում գրված չի, ադրբեջանցի Ադնան Ահմադզադան ա՝ Ժոան Լապորտայի հին ընկերներից մեկը, ադրբեջանի ամենահարուստ մարդկանցից մեկը ու էս պրոյեկտի սեռի կառդինալը: Հենց իրա հետ Բարսելոնայի վրացական ռեստորաններից մեկում խինկալի ուտելը ճակատագրական դեր խաղաց մեր ու մեր երկրի համար:
Շատ բան չեմ կարա ասեմ դրա համար կհասմանափակվենք էսքանով»:

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը
7015:29
«Մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար մեղավոր է մեր մտածողությունը»․ Գեղամ Նազարյան
9110:48
«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով
9910:12
Հոլանդը գերազանցեց Ռոնալդուին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի գոլերի քանակով
13700:42
Միշել Պավլովիչը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ (տեսանյութ)
224Երեկ, 22:23
Լիոնել Մեսսին նկարահանվել է «Սարդ-մարդ» նոր ֆիլմի գովազդային տեսահոլովակում
312Երեկ, 21:32
«Հերթական մեծ հիասթափությունը»․ Սուրեն Սուրենյանց
127Երեկ, 11:30
«Մունդիալի առաջին սենսացիան՝ Գերմանիան դուրս մնաց պայքարից»․ Էդուարդ Շարմազանով
147Երեկ, 09:48