Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբանը ներկայացրել է՝ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը

873
Երեքշաբթի, 04 մարտի, 2025 թ., 11:56
Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերն X-ի իր էջում կոչ է արել ՀՀ իշխանություններին՝ ավելի ակտիվ ներգրավվել Բաքվի բանտերից գերիների ազատ արձակման գործում և ներկայացրել, թե ինչ կարող է անել Փաշինյանը՝
- Բանտարկյալների ազատ արձակումը հայտարարել որպես առաջնահերթություն, հրավիրել ասուլիս, հոդված գրել առաջատար հրատարակություններում։
- Հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ, ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ-ին խնդրել դիտորդներ ուղարկել «դատավարություններին» մասնակցելու համար։
- Բաքվում դեսպանատներ ունեցող դաշնակից երկրներին կոչ անել՝ ուղարկել իրենց ներկայացուցիչներին «դատավարություններին» և խնդրել Բաքվին՝ թույլ տալ հայ դիտորդների մասնակցությունը։
- Բանագնաց ուղարկել Բաքու՝ բանակցությունների հումանիտար խողովակ հաստատելու համար։
- Կապ հաստատել ԱՄՆ նախագահի և պետքարտուղարի, Ֆրանսիայի և ԵՄ ղեկավարների հետ։
- Շարունակել հարցի քննությունը Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄՔԴ դատախազին խնդրել հետաքննություն սկսել Լեռնային Ղարաբաղից Հայաստան 120,000 հայերի արտաքսման գործով։
- Դիմել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ խնդրելով օգնել ազատ արձակել բանտարկյալներին»:


«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
102Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
170Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
121Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
128Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
104Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
242Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
101Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
93Երեկ, 16:48