«Մինսկը պատրաստ է հյուրընկալել Թրամփին, Պուտինին և Զելենսկուն»․ Լուկաշենկո

Մինսկը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Դոնալդ Թրամփի, Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ամերիկացի բլոգեր Մարիո Նաուֆալին տված հարցազրույցում, փոխանցում է BELTA-ն։
«Հիմա Զելենսկու վրա ճնշում գործադրելու կարիք չկա՝ անկախ նրանից, թե ով է նա: Մենք պետք է համոզենք և համաձայնության գանք Զելենսկու հետ, քանի որ ուկրաինական հասարակության մեծ մասը սատարում է նրան: Եթե ուզում եք, եկե՛ք։ Բելառուսի սահմանից մինչև Կիև 200 կիլոմետր է՝ կես ժամ ինքնաթիռով։ Եկե՛ք, կնստենք, համաձայնության կգանք՝ հանգիստ, առանց աղմուկի, առանց բղավելու։ Թրամփին փոխանցեք, որ ես այստեղ պատրաստ եմ հյուրընկալել նրան՝ Պուտինի և Զելենսկու հետ միասին, եթե ուզում եք համաձայնության գալ»։
Նախագահի խոսքով՝ Դոնալդ Թրամփն ավելի անկախ նախագահ է, քան իր նախորդը՝ Ջո Բայդենը։
«Թրամփը թեկուզ սխալ, բայց որոշում կկայացնի: Բայդենն ինքը որոշում չէր կայացնում, նրան ասում էին՝ մի զանգիր, նա չէր զանգում, ասում էին՝ Պուտինին բռնապետ անվանիր, նա նրան բռնապետ էր անվանում»,- նշել է Բելառուսի ղեկավարը։

«Ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
1414:42
«Ժամանակ կանցնի և բոլորը կհասկանան, թե որքան ճիշտ էր Ծառուկյանը»․ Արման Աբովյան
2714:36
«Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»․ Ալիև
5114:34
«Ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան»․ Հակոբ Բադալյան
2914:18
«Մենք տեսել ենք ՌԴ-ի կողմից աճող ճնշումը և պետք է աջակցենք ՀՀ-ին». Կալաս
6313:58
«Առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված կարգավորում է»․ Դանիել Իոաննիսյան
6812:54
«Արմեն Գրիգորյանն այնպիսի հպարտությամբ է քայլում, կարծես Շուշին ազատագրել է». Իրինա Յոլյան (տեսանյութ)
7212:36
«Մոտ 30 ձայնի բացակայության պատճառով առոչինչ դարձնել 60 000-ը՝ դեմ է իրավական պետության սկզբունքներին»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5412:30