«Մինսկը բանակցությունների համար լավագույն վայրը կլիներ, բայց դա չի քննարկվել»․ Պեսկով

Մինսկում Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպման հնարավորությունը դեռ չի քննարկվել, սակայն Մոսկվայի համար Բելառուսի մայրաքաղաքը բանակցությունների լավագույն վայրը կլիներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ հարցը ոչ մի կերպ չի քննարկվել: Բայց, իհարկե, մեզ համար Մինսկը լավագույն վայրն է: Բելառուսը մեր հիմնական դաշնակիցն է: Հետևաբար, մեզ համար դա լավագույն տեղը կլիներ բանակցությունների համար»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հավանական Մինսկում բանակցություններ վարելու տարբերակը:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաիանական կարգավորման շուրջ բանակցությունների համար պատրաստ է Մինսկում հյուրընկալել Թրամփին, Պուտինին և Զելենսկուն, եթե նրանք այդպիսի ցանկություն ունեն։

Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում. «Ժողովուրդ»
2208:36
«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
8903:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
9201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10900:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
19000:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
104Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
116Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
116Երեկ, 18:00