«ՌԴ-ի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ներկայությունը պետք է ընդլայնվի»․ Տուսկ

Եվրոպան պետք է մտածի Ռուսաստանի և Բելառուսի սահմանին ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման մասին, հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ ԵՄ գագաթնաժողով ժամանելուց հետո։
«Ես կխոսեմ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին եվրոպական և ՆԱՏՕ-ի զորքերի ավելացման հարցը դիտարկելու մասին»,- ասել է նա։
«Եվրոպան պետք է սպառազինությունների մրցավազքի մեջ մտնի Ռուսաստանի հետ», հավելել է Տուսկը։
Տուսկի խոսքով՝ «ԵՄ-ի արևելյան սահմանի պաշտպանությունն առաջնահերթություն է, որը ոչ ոք կասկածի տակ չի դնում։ Սա ենթադրում է միջոցներ, ենթակառուցվածքային օգնություն»,- հավելել է վարչապետը։
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անընդունելի է համարել խաղաղապահ զորակազմի տեղակայումն Ուկրաինայի տարածքում, ինչը, Լավրովի խոսքով, հավասարազոր է ՆԱՏՕ-ի ներկայությանը՝ նշելով, որ նման քննարկումները բացահայտ թշնամական նպատակ են հետապնդում։

«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
98Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
162Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
118Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
124Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
103Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
233Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
100Երեկ, 17:06
«Նիկոլ Փաշինյանը վախկոտ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
92Երեկ, 16:48