ԵՄ գագաթնաժողովում համաձայնություն է տրվել Եվրոպայի ռազմականացման ծրագրին. AFP

ԵՄ առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում համաձայնության են եկել Եվրոպան ռազմականացնելու՝ 800 միլիարդ եվրոյի ծրագրի շուրջ, որն առաջարկվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Մարտի 4-ին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ ԵՄ առաջնորդներին առաջարկել է համայնքը 800 միլիարդ եվրոյի բյուջեով վերազինելու ծրագիր։ Եվրոհանձնաժողովը այս գումարը պարտքով կվերցնի կապիտալի շուկաներից, իսկ հետո վարկ կտա պետություններին՝ պայմանով, որ նրանք համատեղ զենք գնեն Եվրոպայից։ Այդ միջոցները կուղղվեն ԵՄ-ում հակաօդային պաշտպանության համակարգերի և Ուկրաինային սպառազինությունների արտադրությանը։
ԵՀ-ն նաև առաջարկել է երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը 1,5%-ով՝ ևս 650 միլիարդ եվրո զենքի արտադրության համար ներգրավելու նպատակով: Այդ գումարները պետական վարկերի տեսքով պետք է տրամադրեն հենց ԵՄ երկրները։ Բացի այդ, Եվրոհանձնաժողովը թույլատրել է օգտագործել ԵՄ Համախմբման քաղաքականության ծրագրի միջոցները՝ ռազմական արդյունաբերությունը խթանելու համար:

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
10003:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
139Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
234Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
156Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
153Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
120Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
311Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
115Երեկ, 17:06