Մելիքբեկյանի սիրտը 200 հազար դոլարանոց աշխատավարձ է ուզում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Մինչ հայկական ֆուտբոլային աշխարհը պահանջում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ հայկական ֆուտբոլը տապալելու համար, մեր տեղեկություններով՝ նա ոչ միայն չի պատրաստվում հրաժարական տալ, այլև, հակառակը՝ այս օրերին զբաղված է իր դիրքերն ամրապնդելով: Նա ամեն ինչ անում է ՈՒԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) գործկոմում ընտրվելու համար։ Ֆուտբոլային անցուդարձից եւ ՀՖՖ-ից լավատեղյակ աղբյուրն ասում է՝ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ մենք կարող ենք ՈՒԵՖԱ-ում «մարդ ունենալ», և այդ մարդը հայկական ֆուտբոլին մեծապես վնասած Մելիքբեկյանն է: «Մելիքբեկյանն ամեն ինչ անում է, որ այնտեղ հայտնվի՝ իր կապերն է օգտագործում ՈՒԵՖԱ-ի ղեկավարի հետ: Մենք լսել ենք, որ ինքը լինելու է գործկոմի կազմում: Ճիշտ է՝ Հայաստանն առաջին անգամ է լինելու այնտեղ, և դա լավ է, բայց հարց է առաջանում՝ ՀՖՖ-ն ղեկավարել չկարողացող Արմեն Մելիքբեկյանը ո՞նց է այնտեղ աշխատելու»։ Իսկ ՈՒԵՖԱ-ի գործկոմում լինելը նաև նյութական իմաստ ունի՝ գործկոմի անդամները տարեկան 200 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում: Գործկոմի կազմը 7 անձից է կազմված, այժմ հավակնում է 10 թեկնածու: Ընտրությունը կայանալու է ապրիլի 3-ին, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում՝ ՈՒԵՖԱ-ի 49-րդ կոնգրեսում»։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
91Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
20230.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
136327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
48727.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
137827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
146026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
48725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
57324.10.2026, 19:54