«ԵՄ-ն չի կարող շարունակել Ուկրաինային ռազմական օգնությունը»․ Օրբան

Հունգարիան անպատասխանատու է համարում ԵՄ առաջնորդների՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու փորձերը, քանի որ ԵՄ երկրները դրա համար պարզապես գումար չունեն։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա պարզաբանել է, թե ինչու հինգշաբթի Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Հունգարիան, ի տարբերություն ԵՄ մյուս 26 երկրների, հրաժարվել է հաստատել Ուկրաինայի վերաբերյալ ընդհանուր հայտարարությանը։ Հիմնական պատճառն այն է, որ դա հակասում է Հունգարիայի դիրքորոշմանը, որն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ավելին, Հունգարիան համոզված է, որ հակամարտությունը չի կարող լուծվել մարտի դաշտում, և Ուկրաինային չի հաջողվի հաղթանակած դուրս գալ պատերազմից։
«Եթե պատերազմը շարունակվում է երեք տարի, և Ռուսաստանը հաղթում է այն, իսկ ԱՄՆ-ն մի կողմ է քաշվում, ապա ի՞նչ հնարավորություն ունեն մնացած երկրները։ 26 երկրներ հիմքեր չունեին ընդունելու այս հայտարարությունը։ Եթե նրանք որոշեն շարունակել պատերազմը, ապա բոլորիս վերջին գումարները կծախսվեն»,- ասել է կառավարության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Բրյուսելի գագաթնաժողովում պարզ դարձավ, որ ապագայում «եվրոպացիները ցանկանում են գումարներ հատկացնել ուկրաինական բանակի պահպանման համար»։ «Երկրորդ, Ուկրաինան որպես պետություն չի աշխատում, հետևաբար մենք ստիպված կլինենք ֆինանսավորել ոչ միայն ուկրաինական բանակը, այլև ուկրաինական պետությունը»,- շարունակել է վարչապետը։
«Երրորդ, ԵՄ երկրները որոշեցին, որ իրենք նույնպես պետք է ուժեղացնեն իրենց պաշտպանունակությունը։ Մեր բանակները թույլ են, մեր զենքերը՝ անբավարար, Եվրոպան պետք է ուժեղանա»,- ասել է Օրբանը։

«Խնդիր ենք դրել, որ 2029թ․ ունենանք»․ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման մասին
2923:00
«Զեկույցում անուն-ազգանունը, հեռախոսի համարը կա, ինչո՞ւ չեք գնում այդ մարդուն հարցնում՝ դուք Կտրիճ Ներսիսյանի աղջի՞կն եք, թե՞ չէ»․ Նիկոլ Փաշինյան
3022:42
Հայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են ՔՊ-ից
4621:54
«Քանի որ խաղաղություն է, զինվորների զգոնությունը թուլացել է և չքնելու մոտիվացիան պակասել է»․ Նիկոլ Փաշինյան
6021:30
«Մենք իրենց ասենք՝ մեր գերիներից տվեք, որ այս զինվորին տա՞նք․ վաղն էլ կարա մեզնից զինվոր անցնի, բա մե՞նք ում ենք տալու»․ Նիկոլ Փաշինյան
7121:00
«Փաստ չի՝ ադրբեջանցի զինծառայողը ուզեցե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է»․ Նիկոլ Փաշինյան
6320:42
Պուտինը Թուրքմենստանում կայանալիք գագաթնաժողովում կհանդիպի Փեզեշքիանի հետ
6620:30
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Ctrl Z հաղորդմանը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6420:18