«Կիևը ներողություն չի խնդրի Զելենսկու պահվածքի համար»․ Պոդոլյակ

Կիևը ներողություն չի խնդրի Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու պահվածքի համար։ Այս մասին Le Point-ին տված հարցազրույցում ասել է Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Նրա խոսքով՝ Զելենսկին իր արտահայտություններում «բացարձակապես ճիշտ էր՝ ձևով և բովանդակությամբ»։
Ըստ Պոդոլյակի՝ Զելենսկին փորձել է ԱՄՆ-ին փոխանցել այն «առանցքային գաղափարը», որ «առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու ոչինչ չի ստացվի»։
«Ուստի մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար, որը տեղի չի ունեցել», - ասել է Պոդոլյակը։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Զելենսկին մեկնել էր ԱՄՆ՝ հանքային ռեսուրսների վերաբերյալ պայմանագիր ստորագրելու։ Օվալաձև աշխատասենյակում պաշտոնական հանդիպման ժամանակ նախագահ Թրամփի և փոխնախագահ Վենսի հետ լեզվակռիվ է տեղի ունեցել, և համաձայնագրի ստորագրումը չեղարկվել է։
Bloomberg-ը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ Վլադիմիր Զելենսկին հրապարակային ներողություն խնդրի հարաբերությունները վերականգնելու համար։
Ավելի ուշ Զելենսկին գրառում է կատարել՝ ասելով, որ փետրվարի 28-ի հանդիպումը «չանցավ այնպես, ինչպես պետք է լիներ», և որ ինքը պատրաստ է «աշխատել Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո», սակայն այդպես էլ ներողություն չի խնդրել։

«Այդ որտե՞ղ եք տեսել, որ ճկույթ մատը դուրս գա սեփական գլխի դեմ». Ռուբեն Մելիքյան
1901:00
Արցախի Հանրային Խորհուրդը միջազգային կառույցներից ակնկալում է հստակ գնահատական և պատշաճ արձագանք
2400:48
«Մենք դատապարտված չենք մանրադրամ դառնալու. oրինա՛կ վերցնենք գերմանացիներից».Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
3600:30
Նեթանյահուն կմեկնի ԱՄՆ
8600:19
«Կարմիր ծովում լարվածության սրման ֆոնին ԱՄՆ-ն ուղղակի կապ է հաստատել հութիների հետ». Վենս
91Երեկ, 23:42
«Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին, եթե ստանա հուսալի երաշխիքներ». Զելենսկի
124Երեկ, 22:07
«Նավթը արագորեն կէժանանա, հենց որ Իրանի հետ ռազմական հակամարտությունն ավարտվի». Թրամփ
130Երեկ, 21:07
«Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’s
129Երեկ, 20:37