Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն. Ադրբեջանը կլինի դիտորդների թվում

Օմանի ծոցի ջրերում մեկնարկում են Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունները, որոնք կոչվում են «Ծովային անվտանգության գոտի 2025»: Բացման արարողությունը տեղի է ունեցել Իրանի Չաբահար նավահանգստում։ Ռուսաստանից զորավարժություններին կմասնակցեն «Ռեզկի», «Ալդար Ցիդենժապով» կորվետները և Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Պեչենգա» միջին ծովային լցանավը, հայտնում է ՊՆ-ն։ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում մի քանի օրվա ընթացքում անձնակազմը կզբաղվի գրավված նավերի ազատման, ծովում որոնողական և փրկարարական աշխատանքներով, ստորջրյա հաղորդակցությունների պաշտպանության, ինչպես նաև ծովային և օդային թիրախների վրա հրետանային կրակի կիրառման առաջադրանքներով:
Իրանը զորավարժություններին կուղարկի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմանավեր և ծովային հետևակայիններ, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Թեհրանն ընդգծել է, որ զորավարժությունների նպատակը «տարածաշրջանում անվտանգության ամրապնդումն է և մասնակից երկրների միջև բազմակողմ համագործակցության ընդլայնումը»: Ի թիվս այլնի, զինվորականները նախատեսում են մշակել միջազգային ծովային առևտուրը պաշտպանելու և ծովահենության և ահաբեկչության դեմ պայքարի ծրագրեր: Իր հերթին Չինաստանի պաշտպանության նախարարությունը նշել է, որ զորավարժություններին կուղարկեն «Բաոտու» կործանիչը և «Գաոյու լիճ» ինտեգրված մատակարարման նավը։ Գերատեսչության տվյալներով՝ զորավարժությունները նպատակ ունեն խորացնելու «փոխվստահությունը» և «պրագմատիկ համագործակցությունը» ռազմական ոլորտում։
Ընդհանուր առմամբ, վարժանքներին կմասնակցեն շուրջ 15 նավ, օժանդակ նավեր և մարտական նավակներ, ինչպես նաև ռազմածովային ավիացիայի ուղղաթիռներ։ Որպես դիտորդներ՝ կմասնակցեն Ադրբեջանը, Իրաքը, Ղազախստանը, Կատարը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Պակիստանը, Շրի Լանկան և ՀԱՀ-ը։ «Ծովային անվտանգության գոտի 2025» զորավարժությունները Իրանի հովանու ներքո անցկացվում են արդեն յոթերորդ անգամ։ Դրանք առաջին անգամ անցկացվել են Արաբական ծովում 2018 թվականին։
Զորավարժությունները տեղի կունենան մարտի 12-ին Սաուդյան Արաբիայում նախատեսված ամերիկա-ուկրաինական բանակցությունների ֆոնին։ Ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Վալցը։ Ուկրաինայից հանդիպմանը ներկա կլինեն նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, նրա տեղակալ Պավլո Պալիսան, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Անդրեյ Սիբիհան և Ռուստեմ Ումերովը։

«Արցախցիների բնակապահովման լուծումը պետք է լինի սոցիալական բնակարանաշինությունը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
7615:06
Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
8014:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
8114:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
9709:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
10309:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9608:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9808:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11202:06