Կազանում տաքսին մխրճվել է ավտոբուսի կանգառում գտնվող մարդկանց խմբի մեջ

Փողոցային հսկողության տեսախցիկը ֆիքսել է այն պահը, երբ Կազանում տաքսին մխրճվել է ավտոբուսի կանգառ, որտեղ մարդիկ են եղել։ Տեսանյութը հրապարակվել է Region116 թելեգրամ-ալիքում։
Դատելով կադրերից՝ մեքենան սկզբում շարժվել է ցածր արագությամբ, սակայն չի մնացել իր գոտում և ինչ-որ պահի շարժվել է դեպի կանգառ։ Այդ պահին ավտոբուսից իջնող մի խումբ ուղևորներ վրաերթի են ենթարկվել։ Հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո տաքսին բախվել է մի փոքր հեռու կայանված ավտոբուսին։
Վթարի պատճառ դարձած վարորդը հայտնել է, որ քնել է ղեկին, ինչի պատճառով կորցրել է կառավարումն ու վրաերթի ենթարկել մարդկանց։ Սակայն իրավապահները պարզել են, որ նախկինում նա զրկվել է մեքենա վարելու իրավունքից հարբած քշելու պատճառով: Նա նաև ենթարկվել է պատասխանատվության թմրամիջոցներ պահելու համար:
Թաթարստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով տուժել է 11 մարդ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են։

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են
9619:18
Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
185Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
230Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
429Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
450Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
201Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
541Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
498Երեկ, 11:01