ԱՄՆ-ն և Չինաստանն սկսել են նախապատրաստվել Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովին. WSJ

WSJ-ի աղբյուրները հայտնում են, որ Թրամփն ու Սի Ծինփինը գագաթնաժողով անցկացնելու ցանկություն են հայտնել իրենց ներկայացուցիչների միջոցով։ Այն անցկացնելու հնարավորությունը հունիսին, այն ամսին, երբ երկու առաջնորդներն էլ նշում են իրենց ծննդյան տարեդարձը, երկու կողմերն էլ դիտարկում են՝ որպես բարի կամք դրսևորելու միջոց առևտրային լարվածության ժամանակ:
Գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են Վաշինգթոնի կողմից աճող առևտրային ճնշման ֆոնին։
Թրամփի վարչակազմը մարտի սկզբին լրացուցիչ 10% մաքսատուրք է սահմանել չինական ապրանքների վրա՝ պատճառաբանելով Պեկինի դերը ֆենտանիլն ԱՄՆ շուկա ներմուծելու գործում: Արդյունքում, չինական ապրանքների ներմուծման միջին մաքսատուրքի դրույքաչափը 2023 թվականի 14,5%-ից հասել է 35%-ի։
Չինաստանը պատասխանել է հայելային մաքսատուրքերով, սակայն դրանց շրջանակը սահմանափակվել է էսկալացիայից խուսափելու համար: Աղբյուրների համաձայն՝ Պեկինը շահագրգռված է բանակցություններով՝ կանխելու ամերիկյան պատժամիջոցների հետագա խստացումը՝ ներառյալ ներդրումների և տեխնոլոգիաների արտահանման սահմանափակումները։
Սպիտակ տունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։

«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
2919:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
11819:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
5919:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6319:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7518:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
12917:01
«40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագի՞ր, թե՞ անհասանելի շքեղություն». Արշակ Սարգսյան
9016:18
Ցյուրիխի ոստիկանությունը բողոքի ցույցերը ճնշելու համար օգտագործել է ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ (տեսանյութ)
14516:02