Ֆիլիպինների նախկին նախագահը ձերբակալվել է

Ֆիլիպինների ոստիկանությունը ձերբակալել է երկրի նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեին, ով պաշտոնավարել է 2016 թվականի հունիսից մինչև 2022 թվականի հունիսը, հայտնում է Bloomberg-ը։
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) նրան ձերբակալելու օրդեր է տվել՝ մեղադրելով մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում Դուտերտեի կողմից տասնյակ հազարավոր ֆիլիպինցիներ մահապատժի են ենթարկվել։
Դուտերտեն ձերբակալվել է Մանիլայի օդանավակայանում և այժմ կալանքի տակ է գտնվում։
Փաստաբան Սալվադոր Պանելոն ձերբակալությունն անօրինական է անվանել՝ հիշեցնելով, որ Ֆիլիպինները ՄՔԴ-ից դուրս է եկել 2019 թվականին՝ Դուտերտեի հրահանգով։ Սակայն դատարանը պնդում է, որ իրավասու է դատելու 2011 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2019 թվականի մարտի 16-ը ներառյալ կատարված հանցագործությունները:
Դուտերտեն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստ է կանգնել դատարանի առաջ։

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
2820:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
4020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
4719:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
14519:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7119:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
6919:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
7918:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
13317:01