Թրամփի հատուկ բանագնացը շաբաթվա ընթացքում մտադիր է հանդիպել Պուտինի հետ․ #Axios

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ծրագրում է մարտի 13-ին հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, X սոցիալական ցանցում հայտնել է Axios-ի լրագրողը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Իրազեկ աղբյուրը հաստատել է Ուիթքոֆի՝ այս շաբաթ ծրագրված այցը Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու համար, սակայն ընդգծել է, որ ամեն ինչ դեռ կարող է փոխվել: Հինգշաբթի հնարավոր է Պուտինի հետ հանդիպում Մոսկվայում»,- գրել է նա:
Նախօրեին Bloomberg-ի լրագրողը հայտնել էր, որ Ուիթքոֆը մտադիր է այցելել Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի ղեկավարի հետ։
Կրեմլը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումներն առանձին գերատեսչությունների գծով շարունակվում են և վերջին շրջանում ակտիվացել են։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, «ՌԻԱ Նովոստի»-ին մեկնաբանելով Ուիթքոֆի՝ Մոսկվա ծրագրված այցի մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները, հայտարարել է, որ Ռուսաստանի շփումներն ԱՄՆ-ի հետ ներկայում բավականին ինտենսիվ են։

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
7121:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
18316:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
18415:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
18315:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
11014:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
18814:43
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ
9514:24
Իսրայելը ԿՀՎ-ին տեղեկատվություն է տրամադրել Իրանի կողմից Թրամփի վրա ԱԹՍ-երով հարձակման նախապատրաստման մասին
18312:55