Օնտարիոյի վարչապետը վստահեցնում է` Կանադան չի ենթրակվի ճնշմանը

Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը խիստ անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ կանադական պողպատի և ալյումինի մաքսատուրքերը բարձրացնելու որոշման հետ։ Ֆորդն ասել է, որ Կանադան մտադիր չէ տրվել ճնշմանը և կպաշտպանի իր շահերը։
Ամերիկացի ժողովրդին ուղղված ուղերձում նա դատապարտել է Թրամփի գործողությունները՝ դրանք անվանելով անհիմն հարձակում, որը վնաս է հասցնում կանադական ընտանիքներին և աշխատատեղերին։ Ֆորդը երկխոսության և կառուցողական բանակցությունների կոչ է արել առևտրային վեճը լուծելու համար։
Ավելի վաղ Թրամփը հավելյալ տուրքեր սահմանելու իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Կանադայի իշխանությունները բարձրացրել են էլեկտրաէներգիայի գները ամերիկյան մի քանի նահանգների համար՝ ի պատասխան Վաշինգթոնի՝ նախկինում ներդրված սահմանափակող միջոցների։ Սակայն Ֆորդը հերքել է այդ մեղադրանքները՝ ընդգծելով ամերիկյան կողմի գործողությունների անընդունելիությունը։

«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
5620:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
5620:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6219:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
15919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7419:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7219:00
«Խամենեին հրամայել է հարվածներ հասցնել՝ «առանց աշխարհագրական սահմանափակման»». Վարդան Ոսկանյան
8018:36
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
13617:01