«Թրամփի նամակը ստացել ենք երեկ երեկոյան»․ Իրանի ԱԳՆ

Իրանը որոշում կկայացնի՝ ինչ պատասպան տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին՝ փաստաթղթի ամբողջական գնահատման և վերանայման գործընթացի ավարտից հետո, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։
Չորեքշաբթի իրանական SNN լրատվական գործակալությունը հայտնել է, որ ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը պաշտոնական այցով Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչիին և նրան փոխանցել Թրամփի նամակը։
«Նամակը ստացել ենք երեկ երեկոյան և այժմ այն քննարկման փուլում է... նամակին պատասխանելու վերաբերյալ որոշումը կկայացվի նրա ամբողջական գնահատումից և քննարկումից հետո»,– Բաղայիի խոսքերն է մեջբերում IRNA–ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս մարտի 7-ին ասել էր, որ նամակ է ուղարկել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և կցանկանար Թեհրանի հետ համաձայնության գալ միջուկային ծրագրի շուրջ։

ՌԴ-ն երգչուհի Նաոկոյին ու նրա ամուսնուն ավելացրել է օտարերկրյա գործակալների գրանցամատյանում
13618:43
Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար
20718:37
Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը (տեսանյութ)
24617:30
«Ալիևը շարունակելու է հայերի դեմ ատելության քարոզը, իսկ զուգահեռ իրականության մեջ թևածում է Արծվաշենի մասին հերթական «մուտիտը»»․ Տաթևիկ Հայրապետյան
9317:18
«Ադրբեջանում, կարծես, հին բառապաշարին են վերադառնում». Տիգրան Աբրահամյան
8817:00
«COP17-ը պետք է դառնար ոչ թե հերթական PR-արշավը, այլ իրական փոփոխությունների մեկնարկը»․ Նաիրի Սարգսյան
7516:48
«Թրամփը նոր աշխարհակարգում գերադասում է Պուտինի և Սին Ծին Պինի հետ համաձայնությունը»․ Գարիկ Քեռյան
7616:30
«Որքան անհանդուրժող կարող են լինել մահմեդական թվացող երկրում մահմեդական հագուստի հանդեպ»․ Տաթևիկ Հայրապետյան (տեսանյութ)
8816:24